Ինչպես հաղորդում է Reuters-ը, անցյալ ամիս Սեւ ծովի անվտանգության մասին համաձայնագիրը ձախողվել է Ուկրաինայի պատճառով
Ինչպես հաղորդում է Reuters-ը, անցյալ ամիս Սեւ ծովի անվտանգության մասին համաձայնագիրը ձախողվել է Ուկրաինայի պատճառով

Ինչպես հաղորդում է Reuters-ը, անցյալ ամիս Սեւ ծովի անվտանգության մասին համաձայնագիրը ձախողվել է Ուկրաինայի պատճառով։ Ինչպես գրում է գործակալությունը, խոսքը վերաբերում է Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև երկու ամիս շարունակվող բանակցություններին, որոնք անցկացվել են Թուրքիայի միջնորդությամբ։

Ըստ Reuters-ի՝ պայմանավորվածությունը վերաբերում էր Սեւ ծովում նավագնացության անվտանգությանը, եւ այն գրեթե ձեռք էր բերվել, երբ Կիեւը հանկարծակի դուրս եկավ բանակցային գործընթացից։ Գործակալության հետ զրույցում անանուն աղբյուրները հայտնում են, որ ուկրաինական իշխանությունները չեն ցանկացել պաշտոնապես ստորագրել համաձայնագիրը, սակայն համաձայնել են այդ համաձայնության մասին հայտնել Թուրքիայի նախագահին։ Դա պետք է տեղի ունենար մարտի 30-ին։ Համաձայնագրից Ուկրաինայի դուրս գալու պատճառը հայտնի չէ։ Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան չեն մեկնաբանում այդ հարցը։

Reuters-ը հայտնել է նաև համաձայնագրի մանրամասները, ըստ որոնց՝ Կիևը և Մոսկվան պարտավորվել են անվտանգության երաշխիքներ տրամադրել Սև ծովում նավարկվող առևտրային նավերին, որ նրանց վրա չեն կրակի, առևանգեն կամ խուզարկեն։

Տեղեկացնենք, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմից հետո Ռուսաստանի Սևծովյան նավատորմը փորձեց դիմակայել ուկրաինական արտահանմանը ծովով։ 2022 թվականի հուլիսից այսպես կոչված Հացահատիկի համաձայնագիրը, որը կնքվել է ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ, ներառում էր ուկրաինական գյուղատնտեսական ապրանքների տեղափոխում Սև ծովով: 2023 թվականի հուլիսին Ռուսաստանը դուրս եկավ այս համաձայնագրից, և Կիևը հայտարարեց, որ կարողացել են նոր ծովային միջանցք ստեղծել Սև ծովի արևմտյան մասում։