Ինչքան անարժանի և վատ անուն ունեցող թեկնածուի կանվանի ընդիմությունը դա ձեռք է տալիս մեզ, խորհրդարանային մեծամասնությանը. Իրակլի Կոբախիձե
Ինչքան անարժանի և վատ անուն ունեցող թեկնածուի կանվանի ընդիմությունը դա ձեռք է տալիս մեզ, խորհրդարանային մեծամասնությանը. Իրակլի Կոբախիձե

Ինչքան անարժանի և վատ անուն ունեցող թեկնածուի կանվանի ընդիմությունը դա ձեռք է տալիս մեզ, խորհրդարանային մեծամասնությանը,-այսպես է արձագանքել առաջին ալիքի հետ զրույցում Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն, հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ Նինիա Կակաբաձեի ընտրությանը:

Կոբախիձեի հայտարարությամբ, Նինիա Կակաբաձեի նման թեկնածուի նրանք, ոչ էլ կերազեին:

Հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ է դարձել Նինիա կակաբաձեն: Քվեարկությունը այսօր կայացել է խորհրդարանի լիագումար նիստին:

Քվեարկության արդյունքների համաձայն, Նինիա Կակաբաձեի թեկնածությանը աջակցել է 55 պատգամավոր, դեմ է եղել 12-ը:

Նինիա Կակաբաձեին ներկայացրել էր «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը:

Այսօրևեթ, խորհրդարանը հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդի անդամ է հաստատել Իզաբելա Օսիպովային: