Ինչ իրավիճակ է Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո (վիդեո)

Փարիզի Աստվածամոր տաճարի տաճարում մի քանի ժամ պայքարում էին հրդեհի դեմ:

9 ժամ տևող պայքարից հետո 400 փարիզցի հրշեջի հաջողվել է մարել կրակը: Տուժել է երկու ոստիկան և մեկ հրշեջ:

Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է տարաճի փայտե տանիքը, սակայն հրշեջներին հաջողվել է Փարիզի Աստվածամոր տաճարի կառույցը փրկել ամբողջությամբ ոչնչացումից:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարից խուսափել են և ազդարարել տաճարի վերականգնման համար անհրաժեշտ գումար հավաքելու մասին միջազգային քարոզարշավի մեկնարկը:

«Ռոյտերը» տարում է տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչ իրավիճակ է տաճարի ներսում: