Ցուցարարները այս պահին գտնվում են խորհրդարանի շենքի դիմաց: Նրանք ասում են, որ չեն պատրաստվում ցրվել: տեղում են նաև ընդդիմության առաջնորդները:
Խորհրդարանի մուտքերի մոտ, Ապրիլի 9-ից և Ճիչինաձեի փողոցների կողմից կենտրոնացված են հատուկ նշանակության ուժերը:
Հատուկ նշանակության ռազմերը, խորհրդարանի մոտ հայտնվել են առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում: Նրանք ստիպել են ցուցարարներին բացել խորհրդարանի մուտքերը, ինչպես նաև օգտագործվել է ջրցան մեքենա:
Վրաստանի խորհրդարանում այսօր տեղի են ունենալու բյուրոյի և լիագումար նիստեր:
Ռուսթավելիի պողոտայում առավոտից իրականացվել են մաքրման աշխատանքներ, այս պահին պողոտան բաց է երթևեկության համար: