Ինչ է գրված Խորավայի սպանության գործի դատավճռում - «Մոամբե»-ի բացառիկ նյութը
Ինչ է գրված Խորավայի սպանության գործի դատավճռում - «Մոամբե»-ի բացառիկ նյութը

«Մոամբե»-ին բացառիկ կերպով  հայտնի է դարձել Խորավայի փողոցում սպանության գործով կայացված վճռի մոտիվացիոն մասը, որը մասամբ նկատի չի ունեցել դատախազության տարբերակը:

100 էջից բաղկացած մոտիվացիոն մասում մանրամասն մեկնաբանված է, ինչ հանգամանքների վրա է դատավոր Էկա Արեշիձեն փոխել Դավիթ Սարալիձեի սպանության մեջ մեղադրվող Գ.Ջ-ի հոդվածը և մեղավոր ճանաչել միայն կանխամտածված սպանության մեջ:

Դատավճռի համաձայն, 12 վիրավորումից Սարալիձեի մահվան պատճառ է դարձել ձախ ազդրի վերին մասում հասցված վնասվածքը, սակայն Գ.Ջ-ի կողմից այս մահացու վիրավորում հասցնելու փաստը դատարանում չի հաստատվել:

Ինչ վերաբերում է ևս մեկ սպանված անչափահաս Լևան Դադունաշվիլուն, մեղադրյալ Գ.Բ-ի կողմից Դադունաշվիլու սպանության փաստը դատավորը հիմնավորում է մի քանի վկայի ցուցմունքով, այդ թվում այն վկաների, որոնք տեսել են, ինչպես է անչափահասը մոխրագույն դանակը խփել զոհի ուղղությամբ, իսկ այնուհետև սառը զենքը լվացել այնտեղ գտնող ծորակով:

 

Ինչն է նկատի ունեցել և ինչը հաշվի չի առել դատավորը վճռում, որին հետևել են բողոքի ցույցեր

«Դատավորը նշում է, որ ապացույցների համատեղությամբ պարզվել է, որ Գ.Ջ.-ն Սարալիձեին կյանքի համար վտանգավոր վիրավորումներ է հասցրել որովայնի և կրծքավանդակի մասում, սակայն չի հաստատվել Գ.Ջ.-ի կողմից Սարալիձեին աջ ազդրում վիրավորում հասցնելու փաստը, որը դարձել է Դավիթ Սարալիձեի մահվան անմիջական պատճառ: Ուստի, քանի որ չի հաստատվում պատճառային կապը Գ.Ջ.-ի գործողության և վրա հասած արդյունքի (մահվան) միջև, նրա գործողությունը  ավարտված սպանությունից պետք է վերաորակվորվի սպանության փորձի»:

 

Դատավորը ինչու հաշվի չի առել վկա Մ.Կ-ի ցուցմունքը

«Դատարանը նշում է, որ բացի նրանից, որը վկա Մ.Կ.-ն իր ցուցմունքում նշել է իրար հակասող հանգամանքներ, նաև ցուցմունքը զգալիորեն տարբերվում է դեպքի վայրում գտնվող բոլոր վկաների ցումունքներից:

Դատավորը Մ.Կ.-ի ցուցմունքը գնահատում է որպես փոխհակասող և փոխադարձ բացառող, որը կորցնում է վկային ցուցմունքի վստահելիությունը և չի բավարարում իրականության չափանիշը»:

 

Դատավորը ինչու հաշվի չի առել մեղադրյալ Գ.Բ.-ի ցուցմունքը

«Գ.Բ.-ն մեկնաբանել է, որ ամբարում կռվի ժամանակ տեսել է Գ.Ջ.-ին, ով ձեռքին ոչինչ չուներ, քանի որ երկու ձեռքին էլ ուշադիր է նայել, երբ անձամբ մեղադրյալ Գ.Ջ.-ն հերքում է այն փաստը, որ ամբարում գտնվելիս նա հանել է դանակը և վիրավորում հասցրել Դ.Ս.-ին:

Գ.Բ.-ն մեկնաբանել է, որ ամբարում կռվի ժամանակ տեսել է, որ Մ.Կ.-ն ինչ որ բան ուներ ձեռքում, որի միայն ծայրն է տեսել, քանի որ բռունցքից դուրս էր եկել և նաև տեսել է, որ Գ.Մ.-ն հետևից խփում էր Դ.Ս.-ին և այդ ժամանակ ձեռքում ուներ ինչ որ իր, որի միայն մի կողմն է տեսել:

Այն պարագայում, երբ ականատես վկաներից ոչ մեկը, այդ թվում մեղադրյալի ընկերները և ոչ էլ համամեղադրյալները չեն հաստատել ամբարում կռվի ժամանակ որևէ մեկի ձեռքում ինչ որ իրի կամ զենքի առկայությունը:

Դատավորը նկատի չի ունեցել մեղադրյալ ԳԲ.-ի ոչ վստահելի ցուցմունքը, որը փոխադարձ հակասող է և հակասում է դատարանի կողմից պարզված փաստերին: Դատարանը չի կարող նկատի ունենալ նաև մեղադրյալ Գ.Ջ.-ի ցուցմունքը, որ նա գտնվւմ էր պարտադիր դիմագրավման վիճակում»:

 

Դատավորը ինչու նկատի չի ունեցել անկախ փորձագետի արդյունքները

«Դատավորը լսել է փորձագետներ Մայա Նիկոլեիշվիլու և Օմար Ջոխաձեի ցուցմունքները, որոնք հաստատել են իրենց կողմից տված եզրահանգումը և համարել, որ փորձագետները չեն կարողացել իրենց կողմից տված եզրահանգումը համապատասխան կերպով հիմնավորել: Փորձագետը չի նշել, հետազոտություն է անցկացրել, հագուստի վրա առկա վնասվածքները դիտելուց բացի և ինչն է դարձել կոնկրետ եզրահանգումը տալու հիմք, ինչպես նաև փորձագետը դժվարացել է պատասխանել մի շարք հարցերի և նրա պատասխանները եղել են ոչ համոզիչ: Մի շարք դեպքերում եզրահանգումը պարզ չէր, իսկ փորձագետների ցուցմունքները իրար հակասող էին: