«Իմեդի»-ի տեղեկություններով՝ Կեզերաշվիլին Լոնդոնում հանդիպել է Ադեիշվիլիի նախկին տեղակալ Թինա Բուրջալիանիի հետ՝ քննարկելու խարդախ սխեմայի իրավաբանական հարցերը
«Իմեդի»-ի տեղեկություններով՝ Կեզերաշվիլին Լոնդոնում հանդիպել է Ադեիշվիլիի նախկին տեղակալ Թինա Բուրջալիանիի հետ՝ քննարկելու խարդախ սխեմայի իրավաբանական հարցերը

«Իմեդի» հեռուստաընկերությունը լուսանկար է հրապարակել, որում պատկերված է Դավիթ Կեզերաշվիլիի հանդիպումը Զուրաբ Ադեիշվիլիի նախկին տեղակալ Թինա Բուրջալիանիի հետ։

Նրանց տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել Լոնդոնի «Նովիկով» ասիական ռեստորանում, որտեղ, ըստ «Քրոնիկայի», Կեզերաշվիլին Բուրջալիանիի հետ զրուցել է «զանգերի կենտրոնների» խարդախ սխեմայի իրավաբանական հարցերի շուրջ։

«Լուսանկարն արվել է այն ժամանակ, երբ «BBC»-ն պատրաստում էր խարդախ սխեմայի մասին իր ֆիլմը։ Հավանաբար, բարձր աշխատավարձի դիմաց հենց Բուրջալիանին է լուծել խարդախության սխեմայի իրավաբանական նրբությունները»,- նշվում է «Իմեդի»-ի տեղեկատվության մեջ։