Imagine Dragons-ը Վրաստանում կանցկացնի համերգ

Ամենահայտնի և հաջողակ ամերիկյան ռոք խմբերից մեկը, Imagine Dragons-ը, Վրաստանում կանցկացնի համերգ: Տեղեկությունն այս մասին տարածել է Fix Group ընկերությունը:

Նախագծի մենեջեր Իրակլի Կոբախիձեի խոսքով, հոնորարի հետ կապված համաձայնություն կա, ճշտվելու է միայն համերգի անցկացման վայրը: Ընկերությունը խմբին առաջարկել է երկու վայր և համաձայնության են սպասում խմբի մենեջերների կողմից: Վայրն ընտրելուց հետո  կճշտվի նաև համերգի անցկացման ամսաթիվը:

Խումբը Վրաստան կայցելի Evole World Tour-ի շրջանակներում:

Տոմսերի վաճառքն սկսվելու մայիսի 4-ին: