Իմ պաշտոնաթողությամբ դադարեցվել է գերագույն դատարանի դատավորների անժամկետ նշանակման չարդարացված գործընթացը. Էկա Բեսելիա
Իմ պաշտոնաթողության որոշմամբ դադարեցրել ենք գործընթացը, որը գտնում եմ շատ վնասաբեր էր և վերաբերում է գերագույն դատարանի դատավորների անժամկետ նշանակման արագացված և չարդարացնող գործընթացին,- այս մասին խորհրդարանի իրավաբանական կոմիտեի նախագահ, Էկա Բեսելիան հայտարարել է ասուլիսի ժամանակ:
Էկա Բեսելիան պարզաբանել է պաշտոնից հեռանալու պատճառները:
«Մտածելուց հետո ընդունեցի որոշում, լքել իրավաբանական հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը: Այս որոշմամբ երեկ դադարեցրել ենք մի գործընթաց, որը գտնում եմ, շատ վնասաբեր էր և վերաբերում էր գերագույն դատարանի դատավորների նշանակման արագացված և չարդարացված գործընթացին»,-հայտարարել է Բեսելիան:
Նրա խոսքերով պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, խորհրդարանը և կոմիտեն պետք է աշխատեն գործընթացների լրիվ պաշտպանմամբ, ինչը գործընթացը կդարձնի թափանցիկ, արդար և ճիշտ:
Դրա հետ մեկտեղ Էկա Բեսելիան գտնում է, որ գերագույն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակը պետք է ետ կանչվի, այլ ոչ թե դադարեցվի:
Պատգամավորի խոսքերով, նրա հիմնական նպատակը արդարության համար պայքարն էր:
Բեսելիան պարզաբանել է, որ երեկ չի արել պաշտոնից հեռանալու մասին հայտարարություն, քանզի սպասում էր իր նախկին տեղակալ Վանո Զարդիաշվիլիի պաշտոնից հեռանալուն:
Էկա Բեսելիան հույս է հայտնել, որ խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեն ապագայում կունենա արժանի թեկնածու:
Հեղինակ -
Edgar Barsegyan