Իմ նախարար լինելուց հետո Վրաստանի կրթության համակարգում որևէ բան չի արվել. Գիորգի Մարգվելաշվիլի
Իմ նախարար լինելուց հետո Վրաստանի կրթության համակարգում որևէ բան չի արվել,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ խորհրդարանում ելույթ ունենալիս:
Նախագահը խոսել է 2012 թվականի գործընթացների մասին և նշել, որ այսօր Վրաստանի խորհրդարանում չկան բազմաթիվ մարդիկ, որոնք այդ գործընթացի մասնակիցն էին:
«Իմ այսօրվա ելույթը հինգերորդն է խորհրդարանում և որոշել եմ, որ այն լինի ամփոփիչ այն ժամանակաշրջանի և վերջին տարիների, երբ մենք միասին գործում էինք և այս հինգ տարիները ամփոփելով կփորձեմ ներկայանալ ձեր առջև:
Բնական է, այս գործընթացը չի լինի լիարժեք, եթե մենք չանդրադառնանք 2012 թվականին և այն փոփոխությանը, որը տեղի է ունեցել այն ժամանակ: Այսօր Վրաստանի խորհրդարանում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր այդ գործընթացի մասնակիցն էին, ողջ վրաց հանրությունը հիշում է այն ձեռքբերումը, որը տեղի է ունեցել այն ժամանակ, քանի որ դա Վրաստանի համար առաջ դրված քայլ էր, խաղաղ իշխանափոխությունն է դարձել այն կարևոր քայլը, որը մեր երկրին առաջ է քաշել»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:
Դրա հետ մեկտեղ, նա հիշել է 2013 թվականը և նշել, որ այն ժամանակ իրականացված բարեփոխումներն ուղղված էին շարքային քաղաքացիներին: