Իմ կառավարության ռազմավարությունն է, Վրաստանը դարձնել տարածաշրջանի կենտրոն բիզնեսի, առևտրի, ֆինանսների, լոջիստիկայի, զբոսաշրջության և կրթության ոլորտում
Իմ կառավարության ռազմավարությունն է, Վրաստանը դարձնել տարածաշրջանի կենտրոն բիզնեսի, առևտրի, ֆինանսների, լոջիստիկայի, զբոսաշրջության և կրթության ոլորտում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Դոյչե Վելեի» հետ հարցազրույցում:
Վրաստանի կառավարության ղեկավարը գերմանական առաջատար լրատվամիջոցների հարցերին պատասխանել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին այցի շրջանակներում:
Մամուկա Բախտաձեն ընդգծել է Վրաստանի դերը, որպես Եվրոպան և Ասիան կապող ամենակարճ երթուղի և նշել, որ երկրում ներդրումներով հետաքրքրվում են ավելի շատ ընկերություններ: