Իմ հասկացությամբ ընդիմությունը չի նշանակում այն, որ պետք է ցանկացած բանի համար քննադատի. Իլիա երկրորդ
Իմ հասկացությամբ ընդիմությունը չի նշանակում այն, որ պետք է ցանկացած բանի համար քննադատի. Իլիա երկրորդ

«Ընդիմությունը պետք է օգնի իշխանություններին: Բոլոր բացթողումների մասին պետք է հիշեցնի, այն մասին թե ինչ չեն արել երկրի և ժողովրդի համար»,-այս մասին Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը հայտարարել է իր գահակալման 40-ամյակին նվիրված երեկոյի ժամանակ, որին ներկա էին հոգևորականները, Վրաստանի իշխանությունների և ընդիմության ներկայացուցիչները:

«Երևի ես այլ կերպ եմ հասկանում ընդիմություն հասկացությունը: Ընդիմություն չի նշանակում այն, որ պետք է ցանկացած բանի համար քննադատի: Ընդիմությունը պետք է օգնի իշխանություններին: Բոլոր բացթողումների մասին պետք է հիշեցնի, այն մասին թե ինչ չեն արել երկրի և ժողովրդի համար: Իշխանությունները պետք է հարգեն ընդիմադիրներին և հակառակը: Ես լսել եմ մի երկրի խորհրդարանի նախագահին, երբ նա ասաց, որ չունի ընդիմություն, ես հարցրեցի թե բա ինչպես դա հասկանամ, նա պատասխանեց, որ բոլոր գործերը արվում են համատեղ: Եկեք բոլորս միասին անենք լավ գործեր մեր երկրի, մեր ժողովրդի և եկեղեցու համար: Թող աստված օրհնի իշխանություններին, խորհրդարանը և ընդիմադիրներին, թող աստված օրհնի ողջ Վրաստանը»,- նշել է կաթողիկոս պատրիարքը: