Իմ առաջարկն է՝ չսպասել միջնորդության նոր փուլի, վրացի քաղաքական գործիչները պետք է ինքնուրույն սկսեն հարցերը լուծել. Մարինա Կալիուրանդի
Իմ առաջարկն է՝ չսպասել միջնորդության նոր փուլի, վրացի քաղաքական գործիչները պետք է ինքնուրույն սկսեն հարցերը լուծել. Մարինա Կալիուրանդի

Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ի զեկույցում գնահատվել են որպես մրցակցային և լավ կազմակերպված, սակայն հարցն այն է, թե դա բավարա՞ր է Վրաստանի համար՝ եվրոպական նկրտումներ ունեցող երկրի համար,- այս մասին Եվրախորհրդարանի պատգամավորների մասնակցությամբ վեբինարի ժամանակ, հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մարինա Կալիուրանդին:

Նրա խոսքով, եկել է ժամանակը, որ վրացի քաղաքական գործիչները վերադառնան խորհրդարանում բնականոն աշխատանքին։ Սակայն, ըստ Մարինա Կալիուրանդի, բևեռացմանն ու փոխադարձ մեղադրանքներին պետք է վերջ տրվի։

«Ուզում եմ ընդգծել, թե որքանով կարևոր է, որ Եվրախորհրդարանը դիտորդական առաքելությամբ մասնակցել է երկու ընտրությունների։ Սա ցույց է տալիս, որ Եվրախորհրդարանը պարտավորված է զգում Վրաստանում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար։ Այն պետք է ճիշտ գնահատվի։ Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին ու գնահատականին. Մենք լիովին աջակցում ենք այն, ինչ ասել է ԵԱՀԿ/ՕԴԻՐ-ն իր գնահատականում։ Այս ընտրությունները գնահատվել են որպես մրցակցային և լավ կազմակերպված, բայց հարց է, թե դա բավարա՞ր է Վրաստանին, եվրոպական նկրտումներ ունեցող երկրի համար: Ընտրություններից հետո, հուսով եմ, քաղաքական բևեռացումն ու քաղաքական անկարգությունները ինչ-որ կերպ կհաղթահարվեն։ Ժամանակն է, որ վրացի քաղաքական գործիչները վերադառնան բնականոն, առօրյա աշխատանքին։ Մեզ պետք է խորհրդարանի աշխատանք և ոչ թե բոյկոտ: Պետք է վերջ դրվի բևեռացմանն ու փոխադարձությանը: Ես չեմ ցանկանում միջամտել Վրաստանի ներքին գործերին: Ես իրավասություն չունեմ միջամտելու, բայց այն, ինչ լսել եմ քաղաքական գործիչներից, այն է, որ համագործակցությունը պետք է հիմնված լինի կոալիցիաների ձևավորման վրա: Սկսած Վրաստանի նախագահից, վերջացրած այլ քաղաքական գործիչներով։

Եվրամիության ներգրավվածությունը շատ կարևոր և խորն էր: Շառլ Միշելն անձամբ էր ներգրավված և շատ կարևոր աշխատանք կատարեց։ Եվրախորհրդի նախագահը նման բաներ չի անում ամեն օր, նույնիսկ ամեն տարի, բայց Եվրամիությունը չի կարող լուծել ձեր խնդիրները, և ձեր փոխարեն չի կարող բարեփոխումներ իրականացնել։ Եվրամիությունը կարող է կիսվել իր լավագույն փորձով, բայց Եվրամիությունը չի կարող լուծել Վրաստանի առջև ծառացած խնդիրը։ Հիմա ժամանակն է, որ վրացի քաղաքական գործիչները ազգային շահերը վեր դասեն կուսակցական շահերից։ Պետք է առաջնահերթություն տալ վրաց ժողովրդի շահերին:

Եվրախորհրդարանից մենք պատրաստ ենք սկսել Ժան Մոնեի երկխոսությունը, որ ձայն հասցնենք, բայց սա ֆասիլիտացիա է։ Եթե ​​անգամ Ժան Մոնեի երկխոսությունը սկսվի, դա չի լուծի խնդիրները: Սա դյուրացում է, սա միջնորդություն է, բայց վերջնական որոշումը պետք է կայացնեն վրացի քաղաքական գործիչները։ Անհամբեր սպասում եմ նաև Խորհրդարանական Ասոցացման հանձնաժողովի հանդիպմանը վրացի գործընկերներիս հետ։ Ցավոք, դա պետք է արվի հաջորդ տարի: Սա ևս մեկ հնարավորություն է՝ քննարկելու հարցեր։ Ասոցացման համաձայնագիրը մեզ միավորող քաղաքական փաստաթուղթն է։ Սա միայն Վրաստանի համար չէ, դա կարևոր փաստաթուղթ է Եվրամիության համար։ Եզակի դեպք եղավ ամռանը, երբ բոլոր քաղաքական խմբերը վրացական քաղաքական վերնախավին կոչ արեցին միանալ Շառլ Միշելի համաձայնագրին։ Շատ կարևոր է, որ բոլոր քաղաքական կուսակցությունները, որոնք եղել են Միխեիլ Սաակաշվիլիի հետ, չհրահրեն քաղաքական իրավիճակը։ Իհարկե, մենք ունենք տարբեր քաղաքական հայացքներ և տարբեր քաղաքական կուսակցություններ։ Ես ու Աննա Ֆոտիգան կարող ենք տարբեր լինել շատ առումներով, բայց մեզ հետաքրքրում են Վրաստանի խնդիրները»,- ասել է Մարինա Կալիուրանդը։

Բացի այդ, Մարինա Կալիուրանդը խոսել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի մասին.

«Ինչ վերաբերում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, մենք ակտիվորեն հետևում ենք։ Ես հասկանում եմ, որ նրա անձնական բժիշկը պետք է բուժի, բայց երբ նրան ձերբակալեցին, ասացի, որ նրա բոլոր իրավունքները պետք է պաշտպանվեն, և բոլոր օրինական որոշումները պետք է հիմնված լինեն օրենքի գերակայության վրա։ Մենք հիմա հետևում ենք, թե ինչ կանի վրացական դատարանը։ Ավելի լավատես լինելու համար, դեռ շատ անելիքներ կան, և Եվրամիությունը միշտ աջակցել է ժողովրդավարական բարեփոխումներին: Մենք շարունակելու ենք աջակցել, բայց ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելը նշանակում է, որ մենք չենք կարող ձեզ համար խնդիրներ լուծել։ Ժամանակն է, որ վրացի քաղաքական գործիչները համախմբվեն, պատասխանատվություն ստանձնեն և սկսեն լուծել իրական խնդիրները։ Ցույց տալու համար, որ այո, մենք միասնական ենք ժողովրդավարական բարեփոխումների և Եվրամիությանն անդամակցության ուղղությամբ»,- ասել է Մարինա Կալիուրանդը։

Ըստ Կալիուրանդի՝ Վրաստանը չպետք է սպասի միջնորդության նոր փուլի։ Նրա խոսքով, վրացի քաղաքական գործիչները պետք է սկսեն ինքնուրույն լուծել հարցերը։

«Կլինի միջնորդության հերթական փուլ, թե ոչ, ես չեմ սկսի շահարկել այս թեմայով։ Սա իմ անձնական տեսակետն է։ Իմ անձնական առաջարկն է՝ չսպասել միջնորդության նոր փուլի։ Եվրամիության ներգրավվածությունը եղել է շատ խորը և համապարփակ, բայց ինչ-որ պահի վրացի քաղաքական գործիչները պետք է սկսեն ինքնուրույն լուծել հարցերը: Վրաստանը չի կարող կախված լինել Եվրամիությունից քաղաքական բևեռացման և քաղաքական բարեփոխումների համար: Վրացի քաղաքական գործիչները պետք է իրենք սկսեն բարեփոխումները: Դրա համար անհրաժեշտ է ոչ միայն իշխող կուսակցության, այլև ընդդիմության ներգրավվածությունը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավումն ու քննարկումները: Այս գործընթացը պետք է լինի թափանցիկ և ներգրավված լինեն բոլոր կողմերը։