Իլիա Երկրորդ. Մեր երկիրը կորցրեց ևս մեկ ականավոր մարդու, ով սիրում էր իր հայրենիքը, մենք աղոթում ենք Մամուկա Չարկվիանիի անմահ հոգու համար

16:32, 24.08.2025

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը ցավակցություն է հայտնել Մամուկա Չարկվիանիի մահվան կապակցությամբ։

«Մեր երկրից հեռացավ ևս մեկ առանձնահատուկ անձնավորություն, որը սիրահարված էր հայրենիքին։

Երկրային կյանքը թողեց և հավերժության բնակիչ դարձավ պարոն Մամուկա Չարկվիանին՝ մեծ ցավի միջով անցած, բայց միևնույն ժամանակ աննահանջ մարդ, մեծապես տաղանդավոր, նուրբ ճաշակի տեր, վրացական մշակույթի հրաշալի ներկայացուցիչ, երաժիշտ, կոմպոզիտոր, հեղինակ-կատարող…

Ճիշտ է, նա մեզ բաժանվեց, սակայն այս աշխարհում մնացին ազգային հնչյուններով լեցուն նրա երգերը, որոնք ստեղծվել էին հիմնականում իր հոր՝ պարոն Ջանսուգի բանաստեղծությունների հիման վրա և որոնք կապրեն սերունդներում։

Աղոթք ենք բարձրացնում պարոն Մամուկայի անմահ հոգու համար, որպեսզի Տերը նրան հաստատի արդարների հանգստավայրում, իսկ ընտանիքի անդամներին, հարազատներին և նրա ստեղծագործության գնահատողներին շնորհի խաղաղություն և Մամուկայի համար աղոթելու զորություն», – ասված է Իլիա Երկրորդի ցավակցական գրության մեջ, որը հրապարակվել է Վրաստանի Պատրիարքարանի էջում։

Նմանատիպ