Իլոն Մասկը խոստանում է ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխային տրամադրել SpaceX-ի մեկական բաժնեմաս, նախաձեռնությունը արժե 10.7 միլիարդ դոլար
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մինչև 2027 թվականը նա ԱՄՆ-ի յուրաքանչյուր երեխային կտրամադրի իր SpaceX-ի մեկական բաժնեմաս։ Նախաձեռնության ընդհանուր արժեքը կարող է հասնել 10.7 միլիարդ դոլարի։ Մասկը խոստումը տվել է X սոցիալական ցանցում։
«Հաջորդ տարի ես Ամերիկայի յուրաքանչյուր երեխայի կտամ իմ SpaceX-ի մեկական բաժնեմաս։ Սա միայն սկիզբն է», – գրել է Մասկը։
Euronews-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում կա մոտ 73 միլիոն երեխա, որոնք 18 տարեկանից փոքր են։ Հաշվի առնելով SpaceX-ի մեկ բաժնեմասի շուկայական արժեքը՝ 146.03 դոլար, նախաձեռնության գնահատված արժեքը կազմում է 10.66 միլիարդ դոլար։
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր կկարողանան մասնակցել ծրագրին, ինչ պայմաններում կթողարկվեն բաժնեմասերը և ինչպես կբաշխվեն դրանք։
Մասկի հայտարարությանը նախորդել էր արհեստական բանականության Anthropic ընկերության կողմից իր բաժնետոմսերի 5%-ը հատուկ հանրային օգուտների հիմնադրամին փոխանցելու որոշումը։
Նախաձեռնությունը պահանջում է բաժնետերերի հաստատումը։ Մասկը արձագանքել է այս որոշմանը՝ ասելով, որ ավելի լավ կլինի, որ ընկերությունները բաժնետոմսերը անմիջապես փոխանցեն բնակչությանը։