Իլոն Մասկը հայտարարում է, որ Թրամփի մաքսային սակագները կբերեն ռեցեսիայի և համաձայն է այն կարծիքի հետ, որ Թրամփին պետք է իմփիչմենթ հայտարարել և նրան փոխարինել փոխնախագահ Ջեյ Դի Վենսով
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարում է, որ ԱՄՆ նախագահի՝ Դոնալդ Թրամփի մաքսային սակագները տարվա երկրորդ կեսին ռեցեսիա կառաջացնեն։ Մասքը այս մասին գրել է սոցիալական ցանց X-ում։
Մասկը նաև կիսվել է սոցիալական ցանցի մեկ այլ օգտատիրոջ գրառմամբ և համաձայնել նրա բովանդակության հետ, ըստ որի անհրաժեշտ է Թրամփի իմփիչմենթը և նրան փոխարինել իր փոխնախագահ Ջեյ Դի Վենսով։