Իլոն Մասկ. Ժամանակն է, որ Ուկրաինան փոխի իր առաջնորդին, Զելենսկին չափն անցել է
Իլոն Մասկը համաձայն է Դոնալդ Թրամփի հետ, որ Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, և ասում է, որ Վլադիմիր Զելենսկին անցել է սահմանը։ Մասկը մեկնաբանություն է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարության տակ, որ ժամանակն է, որ Ուկրաինան փոխի իր նախագահին։
«Ես համաձայն եմ, ժամանակն է, որ Ուկրաինան փոխի իր առաջնորդին», – գրել է Մասկը։
Մասկը նաև մեկնաբանել է հրապարակված տեսանյութը, որում Թրամփը քննադատում է Ուկրաինային ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակվելու համար։
«Մենք Զելենսկիին ասացինք. «Արեք այն, ինչ ուզում եք Ռուսաստանի հետ, բայց մի՛ հարվածեք նավթավերամշակման գործարաններին, սա համաշխարհային խնդիր է»։ Եվ ի՞նչ է նա անում։ Նա գնում և հարվածում է դիզելային վառելիքի արտադրության օբյեկտներին։ Նրա համար շատ կարևոր է, որ դա դադարի», – ասվում է տեսանյութում։
Տեսանյութին ի պատասխան Մասկը գրել է, որ «Զելենսկին չափն անցել է»։