Իլիա Երկրորդը հանդիպել է Կովկասի մահմեդական վարչության նախագահի հետ
Իլիա Երկրորդը հանդիպել է Կովկասի մահմեդական վարչության նախագահի հետ

Վրաստանի պատրիարքարանում կայացել է կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և Կովկասի մահմեդականների բաժնի նախագահ Ալլահշուքուր Փաշազադեի հանդիպումը։ Երկու հոգևոր առաջնորդները երկար տարիների բարեկամություն ունեն։ Հանդիպմանը ևս մեկ անգամ ընդգծվել են ադրբեջանցի և վրացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունները։

Վրաստանի պատրիարքը մահմեդական վարչության նախագահին շնորհել է Վրաստանի Առաքելական Ուղղափառ Եկեղեցու հատուկ պարգև՝ «Բարեկամության շքանշան»՝ վրաց և ադրբեջանցի ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակնառու ավանդի համար։

Վրաց կաթողիկոս-պատրիարքի օրհնությամբ հանդիպմանը Շիոն բարձրացրել է ադրբեջանաբնակ վրացիների համար վրացական թեմի բացման հարցը, հանդիպմանն անդրադարձել են նաև Դավիթ Գարեջիի թեմային։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը և պատվիրակության այլ անդամներ։