Իլիա երկրորդին, պատրիարքության 40-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները
Իլիա երկրորդին, պատրիարքության 40-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները

Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդին, պատրիարքության 40-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել են Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները:

Իլիա երկրորդին շնորհավորել են՝ ԱՄՆ-ի, Հունգարիայի, Թուրքիայի, Հայաստանի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Ռումինիայի, Լեհաստանի, Նիդեռլանդների, Լիտվայի, Իտալիայի, Իսրաելի, Իրանի, Ճապոնիայի, Գերմանիայի, Էստոնիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Բուլղարիայի, Բելառուսի, Ադրբեջանի դեսպանները, ինչպես նաև Վրաստանում Եվրոպայի խորհրդի և Եվրամիության ներկայացուցչությունների ղեկավարները:

Հիշեցնենք, Իլիա երկրորդի  պատրիարքության 40-ամյակը լրանում է 2017 թվականի դեկտեմբերի 25-ին: