Իլիա երկրորդը ունի իմաստություն, որ ՈՒկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիայի հարցով ընդունի իմաստուն որոշում. Համաշխարհային պատրիարքարանի ներկայացուցիչ

Վրաստանի կաթողիկոս պատրիարքը ունի իմաստություն, որ ՈՒկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիայի հարցով ընդունի իմաստուն որոշում,-այս մասին համաշխարհային պատրիարքարանի ներկայացուցիչ, Էմանուելը հայտարարել է, համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքերով սա եղբայրական հանդիպում էր, եղբայրական եկեղեցիների միջև:

«Առանձնահատուկ ուրախությամբ ցանկանում եմ ասել, որ մենք գտնվում ենք Վրաստանում և մեզ հնարավորություն տրվեց հանդիպել համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարքի հետ: Հանդիպմանը քննարկել ենք մի շարք հարցեր, ունեցել ենք մտքերի փոխանակում: Իհարկ է զրուցել ենք ՈՒկրաինայի եկեղեցու ավտոկեֆալիայի շուրջ և քննարկել ենք տիմոսի հարցը»,-հայտարարել է հոգևորականը:

Համաշխարհային պատրիարքարանի ներկայացուցչի հայտարարությամբ, հանդիպման նպատակը որոշ մանրամասների շուրջ լրատվականացումն էր:

Նրա խոսքերով, հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև ուղղափառ եկեղեցու դեմ կանգնած մարտահրավերներին: