Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Վրաստանի դեսպան և Միջազգային ծովային կազմակերպությունում Վրաստանի մշտական ներկայացուցիչ
Իլիա Դարչիաշվիլին նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան և Միջազգային ծովային կազմակերպությունում Վրաստանի մշտական ներկայացուցիչ։
Իլիա Դարչիաշվիլին 2022-2024 թվականներին Վրաստանի արտաքին գործերի նախարարն էր։ 2017-2021 թվականներին՝ Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լեհաստանի Հանրապետությունում։
Նա զբաղեցրել է Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալի պաշտոնները։ Նա նաև աշխատել է որպես ՀԻԻԱ «Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամ» գործադիր տնօրեն։
Իլիա Դարչիաշվիլիին շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Տեղեկատվությունը հրապարակվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։