Իլիա Դարչիաշվիլին մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովին

10:19, 17.02.2024

Փետրվարի 17-18-ը Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում , կմասնակցի Մյունխենի անվտանգության 60-րդ համաժողովին։

Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ համաժողովի շրջանակներում Իլիա Դարչիաշվիլին երկկողմ հանդիպումներ կունենա նաև իր գործընկեր նախարարների հետ։

Մյունխենի անվտանգության համաժողովը գլոբալ անվտանգության հարցերի շուրջ բանավեճի հիմնական միջազգային ֆորում է:

Համաժողովի նպատակն է քննարկել աշխարհի առջև ծառացած անվտանգության մարտահրավերները։ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի, պաշտպանության նախարարներ, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների, ակադեմիական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նմանատիպ