Իլհամ Ալիևի հայտարարությունները այն բանի ապացույցն են, թե ինչքանով հեռու է Բաքուն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհից. Սերժ Սարգսյան
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները այն բանի ապացույցն են, թե ինչքանով հեռու է Բաքուն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհից,-այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ:
Սերժ Սարգսյանը հանդիպմանը հաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը, շարունակել բանակցությունները Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար:
Հիշեցնենք, երեկ փետրվարի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկրի բնակչության քաղաքական և ռազմավարական խնդիրն է Երևանի վերադարձնելը, որը Ադրբեջանի պատմական տարածքն է: Ալիևի այս հայտարարությանը հետևել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության խիստ արձագանքը:
Հեղինակ -
Edgar Barsegyan