Իլհամ Ալիևի հայտարարությամբ, ադրբեջանցի զինվորականները Խուդաֆերինի կամրջին բարձրացրել են Ադրբեջանի դրոշը

17:41, 18.10.2020

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ, ադրբեջանցի զինվորականները Խուդաֆերինի կամրջին բարձրացրել են Ադրբեջանի դրոշը:

Այս մասին Ալիևը գրել է «թվիթեր» սոցիալական ցանցում:

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են Խուդաֆերինում դրոշի բարձրացման լուսանկարները:  Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Խուդաֆերինը ռազմավարական մեծ նշանակություն ունի:

Խուդաֆերինը գտնվում է հակամարտության գոտուց հարավ ՝ Իրանի հետ սահմանին:

Նմանատիպ