Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջը
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջը

Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղազախստան կատարած այցի ժամանակ։

Ալիևի խոսքով, այլ տարածաշրջանային նախագծերի հետ մեկտեղ, Զանգեզուրի միջանցքի նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։

«Ադրբեջանում բոլոր ճանապարհային և երկաթուղային շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ այլ երկրներում դա կիրականացվի նույն արագությամբ, և այս դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է բացվել մինչև 2028 թվականի վերջը», – նշել է Ադրբեջանի նախագահը։

Իլհամ Ալիևի խոսքով, օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի նվաճումներից մեկը TRIPP նախագիծն է («Թրամփի ուղին դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում»)։

Ալիևի խոսքով, նախագահ Թրամփը այս նախագծին տվել է իր անունը, ինչը, բնականաբար, նշանակում է, որ այս նախագիծը անպայման կիրականացվի։

«Սա բացում է Միջին միջանցքի ևս մեկ երթուղի։ Ավանդականից բացի, ի հայտ է գալիս ևս մեկը՝ Զանգեզուրի միջով, 15 միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ, որը համապատասխանում է ամենաժամանակակից չափանիշներին։ Այսպիսով, Ասիայից Եվրոպա և հետ մեր երկրների տարածքներով բեռնափոխադրումների ծավալն ինքնին աճի ներուժ ունի, բայց այն նաև կունենա ավելի մեծ ներուժ ընդունման և ուղարկման համար», – նշել է Իլհամ Ալիևը։