Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև թյուրըմբռնումն անցյալում է
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև թյուրըմբռնումն անցյալում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև թյուրըմբռնման պատճառ հանդիսացող հարցերը անցյալում են։

Ալիևն այս հայտարարությունն արել է Ադրբեջանում Ֆրանսիայի նոր դեսպան Սոֆի Լագուտից հավատարմագրերը ստանալու ժամանակ։

Իր ելույթում Ադրբեջանի ղեկավարը հիշատակել է Ֆրանսիայի նախագահի հետ Կոպենհագենում կայացած հանդիպումը և նշել, որ այդ բանակցությունների արդյունքում Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև թյուրըմբռնման պատճառ հանդիսացող հարցերը անցյալում են։

Ալիևը ընդգծել է, որ երկու երկրների միջև օրակարգում նոր փուլ է սկսվել։ Իլհամ Ալիևը խոսել է երկու երկրների միջև, առաջին հերթին, անձնական և գործնական կապերի, ինչպես նաև մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության վերականգնման և զարգացման անհրաժեշտության մասին։

Հանդիպման ժամանակ նաև ընդգծվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև էներգետիկայի ոլորտում հաջող գործընկերությունը, մասնավորապես՝ ֆրանսիական Total ընկերության հետ համագործակցությունը։