Իլհամ Ալիևը էլեկտրաէներգիա մատակարարելու համար Վրաստանի կառավարությանը հայտնել է շնորհակալություն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, էլեկտրաէներգիա մատակարարելու համար Վրաստանի կառավարությանը հայտնել է շնորհակալություն: Այս մասին գրում է haqqin.az-ը:
Ալիևը արտակարգ ժողով է հրավիրել, երկրի էներգոհամակարգում ստեղծված իրավիճակի պատճառով:
Ադրբեջանում, Մինգեչաուրի էլեկտրակայանում վթարից հետո, երկրում երկու օրվա ընթացքում խափանված էր էլեկտրաէներգիայի մատակարարումը: Երեկ Բաքվում էլեկտրաէներգիան անջատվել էր նաև մետրոյում, որի պատճառով հարկավոր էր դարձել տարհանել ժողովրդին:
Այս պահին Վրաստանից Ադրբեջան էլեկտրաէներգիայի արտահանումը կազմում է 97 մեգավատ:
Հեղինակ -
Edgar Barsegyan