Իլհամ Ալիև – Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա երկրների միջև ուղիղ և անարգել կապերի հաստատման գործում

13:09, 14.11.2025

Զանգեզուրի միջանցքի բացումը կարևոր դեր կխաղա երկրների միջև ուղիղ և անարգել կապերի հաստատման գործում, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ այս նախագծի իրականացման արդյունքում բեռնափոխադրումների ծավալների աճը զգալիորեն կբարձրացնի տարածաշրջանի մրցունակությունը։

«Այնուամենայնիվ, մեր տրանսպորտային հանգույցների աճող դերը դրանք դարձնում է ապակառուցողական ուժերի թիրախ։ Մեր տրանսպորտային և կապի գծերը ենթարկվում են միջազգային ահաբեկչության, միջազգային կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, մաքսանենգության, ինչպես նաև կիբերսպառնալիքների, որոնք ուղղված են կարևորագույն տրանսպորտային ենթակառուցվածքների կառավարման համակարգերի կաթվածահարմանը», – նշել է Իլհամ Ալիևը։

Նմանատիպ