Իլհամ Ալիև. Ես դատապարտում եմ Թեհրանում մեր դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, պահանջում ենք արագ հետաքննություն
Իլհամ Ալիև. Ես դատապարտում եմ Թեհրանում մեր դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, պահանջում ենք արագ հետաքննություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դատապարտում է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած ահաբեկչությունը։ Ալիևը պահանջում է հետաքննել միջադեպը և պատժել մեղավորներին։

Այս հայտարարությունը Իլհամ Ալիևը հրապարակել է «Twitter»-ում։

«Ես խստորեն դատապարտում եմ ահաբեկչությունը, որն այսօր իրականացվեց Թեհրանում մեր դեսպանատան դեմ։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում ավագ լեյտենանտ Օրհան Ռիզվան Ասկերովի ընտանիքին և հարազատներին, ով մահացել է դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգությունն ապահովելու ժամանակ։ Մենք պահանջում ենք ահաբեկչական այս գործողության արագ հետաքննություն և ահաբեկիչների շուտափույթ պատիժ։ Դիվանագիտական ​​ներկայացուցչության վրա ահաբեկչություն չի թույլատրվում»,- գրել է Ալիեւը։

Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։