Իլհամ Ալիև. Ներկայումս տեղափոխումն իրականացվում է Վրաստանի միջոցով, սակայն մի օր տարանցումը կապահովվի անմիջապես Հայաստանից՝ Ադրբեջանի միջոցով, և այդ օրը հեռու չէ
Այժմ փոխադրումները իրականացվում են Վրաստանի միջոցով, բայց մի օր տարանցումը կապահովվի անմիջապես Հայաստանից՝ Ադրբեջանի միջոցով, և այդ օրը հեռու չէ,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանը հայկական կողմից ստացել է Հայաստանից Ռուսաստան տարանցիկ փոխադրում թույլատրելու խնդրանք, և Բաքուն փաստացի միակողմանիորեն բացել է միջանցքները Հայաստանի համար։
Ըստ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի առաջնահերթությունը տարածաշրջանն ու նրա անմիջական հարևաններն են։
«Ես շատ ուրախ եմ, որ անկախության տարիների ընթացքում մեզ հաջողվել է շատ սերտ աշխատանքային հարաբերություններ հաստատել մեր բոլոր հարևանների հետ, բացառությամբ, իհարկե, Հայաստանի՝ հայտնի պատճառներով։ Փաստացի խաղաղության հաստատումից հետո մենք նաև սկսել ենք տնտեսական համագործակցություն և արտահանման գործողություններ», – ասել է Ադրբեջանի նախագահը։