Իլհամ Ալիև. Մոտ ժամանակներս Ադրբեջանում կստեղծվի թուրքական «Բայրաքթար» ընկերության կենտրոնը
Իլհամ Ալիև. Մոտ ժամանակներս Ադրբեջանում կստեղծվի թուրքական «Բայրաքթար» ընկերության կենտրոնը

Մոտ ժամանակներս Ադրբեջանում կստեղծվի թուրքական «Բայրաքթար» ընկերության կենտրոնը,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում «Տեխնոֆեստ» ավիացիոն և տեխնոլոգիական փառատոնի ժամանակ։

Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Թուրքիան և Ադրբեջանը միշտ միասին են։

Ալիեւի խոսքով՝ Թուրքիան եւ Ադրբեջանը պաշտոնապես դաշնակիցներ են դարձել՝ երկու տարի առաջ ստորագրելով Շուշայի հռչակագիրը։

Հեյդար Ալիևն ասել է, որ Թուրքիան և Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն։ Այսօր մենք դա ապացուցում ենք։ Մեր հայրերի ու նախնիների հոգին երջանիկ է, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը միասնական են։ Ինչպես հայրս էր ասում. «Մեկ ազգ, երկու պետություն», ես կցանկանայի մեկ բռունցք ավելացնել»,- ասել է Իլհամ Ալիևը։