Իլհամ Ալիև. Մենք ապրում ենք մեր կյանքով, մեզ չի հետաքրքրում եվրոպացիները, թե ինչպես են նրանք վարվում, ում հետ են ամուսնանում, ինչ են ուտում, մենք նույնն ենք ուզում, մենք ուզում ենք գիտակցել, որ անում ենք այն, ինչ մարդիկ մեզ ասում են
Արևմտյան որոշ շրջանակներում մեծ հիասթափություն կար, որ Ադրբեջանը վարում է չափազանց անկախ քաղաքականություն՝ չլսելով մեր հրահանգները, անտեսելով մեր խորհուրդները և անելով այն, ինչ ուզում էր։ Եթե մենք լսեինք նրանց խորհուրդները, մեր երկիրն այսօր պատերազմի մեջ կլիներ իր առնվազն երկու հարևանների հետ,- Շուշայի գլոբալ մեդիա ֆորումում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները կառուցել են ուժեղ երկիր՝ ուժեղ տնտեսությամբ։
«Եթե մենք լսեինք նրանց խորհուրդները, մենք երբեք չէինք վերադարձնի Ղարաբաղը. եթե մենք լսեինք նրանց խորհուրդները, այսօր մենք կախված կլինեինք Արժույթի միջազգային հիմնադրամից և նրա «բաժանիր և տիրիր» ռազմավարությունից։ Ուստի մենք չլսեցինք նրանց խորհուրդները։ Մենք կառուցեցինք ուժեղ երկիր՝ ուժեղ տնտեսությամբ», – ասել է Ալիևը։
Ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ադրբեջանը ցանկանում է, որ իրեն հարգեն։
«Մենք ապրում ենք մեր սեփական կյանքով, մենք եվրոպացիներին չենք պարտադրում, թե ինչպես վարվեն, ում հետ ամուսնանան, ինչ ուտեն։ Մենք նույնն ենք ուզում։ Մենք ուզում ենք հարգանք, գիտակցում, որ սա մեր կյանքն է, մեր հողը, և մենք անում ենք այն, ինչ մեզ ասում է ադրբեջանցի ժողովուրդը», – ասել է Ալիևը։