Իլհամ Ալիև. Հայաստանը չպետք է աշխարհագրական արգելք հանդիսանա Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի

11:35, 08.01.2025

Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ գործի Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի,- ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով, «Ամերիկայում եկել է Սորոսի դարաշրջանի ավարտը, Բայդենի վարչակազմն ըստ էության կառավարվում էր Սորոսի ոճով, ուստի Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի, որ Սորոսի հետևորդները, ըստ էության, կորցնում են իրենց պաշտոնները»։

«Նա պետք է հաշվի առնի, որ Մերձավոր Արևելքում իրենց մերձավոր դաշնակցի Ասադի դիկտատուրան արդեն նետվել է պատմության աղբանոցը և կշարունակի դա անել, ուստի պետք է ճիշտ քայլ կատարի։ Մենք՝ Ադրբեջանը, նրանց համար վտանգի աղբյուր չենք։ Մենք Հարավային Կովկասում ցանկանում ենք խաղաղություն, համագործակցություն, և թույլ մի տվեք, որ դրանք խանգարեն մեր ճանապարհին։ Նրանք չպետք է աշխարհագրական պատնեշ գործեն Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և կբացվի։ Ինչքան շուտ սա հասկանան, այնքան լավ»,- ասել է Ալիեւը։

Իլհամ Ալիեւը նաեւ նշել է, որ հայկական կողմին առաջարկվել է հունվարին սահմանազատման հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել։

«Որքան գիտեմ, այս ամիս մեր նախաձեռնությամբ մենք առաջարկել ենք, որ սահմանազատման հարցը շարունակելու համար Ադրբեջան-Հայաստան սահմանների սահմանագծման հանձնաժողովի հերթական նիստը տեղի ունենա։ Մեթոդաբանության վերաբերյալ մենք մեր մոտեցումն ունենք, այն առաջարկել ենք հայկական կողմին, և բանավոր պատասխանը, որին նրանք հայտնել են, ցույց է տալիս, որ նրանց կողմից հատուկ մեկնաբանություններ չկան»,- ասել է Ալիևը։

Նմանատիպ