Իլհամ Ալիև. Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը երկար ժամանակ հակամարտության գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու
Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը երկար ժամանակ հակամարտության գոտի է եղել, վերածվում է խաղաղության գոտու, Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության նիստում իր ելույթում ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը համագործակցում է Հայաստանի հետ՝ երկկողմ առևտրի ծավալը մեծացնելու համար։
«Մեկ տարուց մի փոքր ավելի առաջ Ադրբեջանը և Հայաստանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր՝ ավելի քան 30 տարի տևող հակամարտությանը վերջ դնելու համար։ Այսպիսով, Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը երկար ժամանակ հակամարտության գոտի է եղել, վերածվում է խաղաղության գոտու։ 33 տարի անց ուժի մեջ են մտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևեր, որոնք ընդունվել են 1993 թվականին։ Ադրբեջանն արդեն իսկ մատակարարում է Հայաստանին նավթամթերք և հեշտացնում է երրորդ երկրների բեռների տարանցումը։ Մենք համագործակցում ենք Հայաստանի հետ՝ երկկողմ առևտրի ծավալը մեծացնելու, դրա շրջանակը ընդլայնելու և նոր ցամաքային տրանսպորտային կապեր ստեղծելու համար», – նշել է Ալիևը։