Իլհամ Ալիև. Գերմանիայի ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում հանգեցրեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը

19:18, 21.07.2026

Գերմանիայի ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում հանգեցրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի ներկայությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրումը վերջ դրեց ավելի քան 30 տարի տևող հակամարտությանը։

Գերմանիայի ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության գործընթացում, որի համար ես կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել, հանգեցրել է ադրբեջանա-հայ հարաբերությունների կարգավորմանը երկար տարիներ անց։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը վերջ դրեցին ավելի քան 30 տարի տևող հակամարտությանը։ «Մեկ անգամ ևս, պարոն կանցլեր, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ, և ես նաև կցանկանայի հրավիրել ձեզ պաշտոնական այց կատարել Ադրբեջան», – ասել է Իլհամ Ալիևը։

Նմանատիպ