Իլհամ Ալիև. Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները Եվրահանձնաժողովի հետ, թեև անցած տարին լի էր հիասթափություններով

12:14, 08.01.2025

Դժվար է ասել, թե ինչպես կզարգանան մեր հարաբերությունները Եվրահանձնաժողովի հետ, թեև պետք է նշեմ, որ անցյալ տարին լի էր հիասթափություններով,- տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ըստ Ալիևի՝ անցյալ տարի Եվրամիությունը միանշանակ բռնեց Հայաստանի կողմը կարգավորման գործընթացում։ Ինչպես պարզաբանել է Ադրբեջանի նախագահը, «ԵՄ այսպես կոչված Դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումը չի ամրապնդել վստահությունը, հակառակը՝ խարխլել է այն»։

Նմանատիպ