Իլհամ Ալիև. Այսօր Հայաստանի համար վերջին հնարավորությունն է իրականացնել իր անկախ երկիր դառնալու երազանքը
Այսօր Հայաստանի համար հավանաբար վերջին հնարավորությունն է իրականացնել իր անկախ երկիր դառնալու երազանքը, – ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Նիզամ Գանջևի» կենտրոնի կողմից Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ կազմակերպված քննարկմանը:
«Հայաստանը բոլորի նկատմամբ պահանջ ունի: Նրանք հավատում են, որ ամբողջ աշխարհը պետք է մտածի միայն այն մասին, թե ինչպես օգնել նրանց, բայց եթե իրենց համարում են անկախ պետություն, ուրեմն իրենք պետք է հոգ տանեն իրենց մասին: Այսօր նրանց համար, հավանաբար, վերջին հնարավորությունն է իրականացնել իրենց անկախ երկիր դառնալու երազանքը», – ասաց Ալիևը:
Ադրբեջանի նախագահը նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը չի քննարկվում: