Իլհամ Ալիև. Ադրբեջանն ու Վրաստանը միասնական, ռազմավարական կարևոր թիմ են Եվրոպայում

18:28, 06.12.2023

Ադրբեջանի նախագահի խոսքով, Ադրբեջանն ու Վրաստանը միասնական, ռազմավարական կարևոր թիմ են Եվրոպայում։ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է ֆորումում՝ «Ղարաբաղ. 30 տարի անց տուն վերադարձ. ձեռքբերումներ ու դժվարություններ» իր ելույթի ժամանակ:

«Ադրբեջանն ու Վրաստանը սերտ գործընկերներ են։ Մեր գործընկերությունը չի սահմանափակվում էներգետիկայով: Այս համագործակցության շնորհիվ մենք կարողացանք ներկայացնել մեզ, այսինքն՝ երկու երկրները, որպես մեկ միասնական, ռազմավարական նշանակություն ունեցող թիմ Եվրոպայում»,- ասել է Ալիեւը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ինքը հաճախ է գալիս Վրաստան, իսկ Վրաստանի վարչապետն այցելում է Ադրբեջան, եւ այդ հանդիպումներում քննարկվում են կարեւոր հարցեր։

«Մենք լիովին հասկանում ենք Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ցանկությունը։ Հաջողություն եմ մաղթում մեր վրացի ընկերներին այս գործում և շնորհավորում Վրաստանին կարգավիճակի շնորհման կապակցությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Նմանատիպ