Իլհամ Ալիև – Ադրբեջանն արդեն գնել է որոշակի ռազմական արտադրանք Չինաստանից
Ադրբեջանն արդեն գնել է որոշակի ռազմական արտադրանք Չինաստանից,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշայի 4-րդ գլոբալ մեդիա ֆորումում
Նա ասել է, որ ներկայումս Ադրբեջանում գործում են ավելի ու ավելի շատ չինական ընկերություններ։
«Անցյալ տարի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած իմ պետական այցից և Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումից հետո մեր համագործակցությունը զգալիորեն ակտիվացել է բոլոր ոլորտներում։ Սա ներառում է քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և բոլոր մյուս ոլորտները։ Մենք շատ գոհ ենք այս համագործակցությունից և հատուկ նշանակություն ենք տալիս դրան։ Ներկայումս Ադրբեջանում գործում են ավելի ու ավելի շատ չինական ընկերություններ։ Դրանցից մի քանիսն արդեն իրականացնում են խոշոր ներդրումային նախագծեր, իսկ մյուսները մասնակցում են տարբեր ենթակառուցվածքային նախագծերի», – ասել է Ալիևը։