Իլհամ Ալիև. Ադրբեջանը խաղաղապահ ուժեր չի ուղարկի Ղազա, չեմ քննարկում երկրից դուրս ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորությունը

11:44, 06.01.2026

Ադրբեջանը խաղաղապահ ուժեր չի ուղարկի Ղազա,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ինչպես նշել է Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Ադրբեջանը կապի մեջ է եղել ԱՄՆ վարչակազմի հետ և տրամադրել է Ղազայում խաղաղապահ գործողության վերաբերյալ հարցերի ցանկ։

«Մենք պատրաստել ենք 20-ից ավելի հարցերից բաղկացած հարցաթերթիկ և այն տրամադրել ենք ամերիկյան կողմին։ Խաղաղապահ ուժերում մասնակցություն չի նախատեսվում։ Ես չեմ դիտարկում Ադրբեջանից դուրս ռազմական գործողություններին մասնակցությունը», – ասել է Ալիևը։

Նմանատիպ