Իլհամ Ալիև. Ադրբեջանը Թուրքիայի հետ պատմություն է գրում, մենք պատերազմի ամբողջ ընթացքում միասին ենք եղել և այսօր էլ միասին ենք
Ադրբեջանը և դրա էքսկլավը կապող գլխավոր միջանցքը՝ Նախիջևանը, կմիավորի ողջ թուրքական աշխարհը,- այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մամուլի ասուլիսում։
Ըստ Իլհամ Ալիևի, Թուրքիան և Ադրբեջանը անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն Զանգեզուրի միջանցքը բացելու համար։ Ադրբեջանի նախագահի խոսքով, Բաքուն և Անկարան ազատագրված տարածքներում բազմաթիվ ծրագրեր ունեն իրականացնելու։
«Ադրբեջանը պատմություն է գրում Թուրքիայի հետ։ Մենք միասին ենք եղել պատերազմի ողջ ընթացքում և այսօր էլ միասին ենք», – ասել է Ալիևը։
Թուրքիայի նախագահն իր հերթին նշել է, որ մի օր կողմերը կկարողանան Զանգեզուրից ուղիղ Ստամբուլ մեկնել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ադրբեջան այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիմք են դրել Գորադիզ-Ջեբրայիլ-Զանգիլան-Աղբանդի ճանապարհի շինարարությանը, որը «Զանգեզուրի միջանցք» նախագծի մի մասն է: