Իլհամ Ալիև. 2021 թվականին Ադրբեջանը «Հարավային գազի միջանցքով» արտահանել է ավելի քան 14 միլիարդ խորանարդ մետր գազ

14:30, 04.11.2021

2021 թվականին Ադրբեջանը «Հարավային գազի միջանցքով» արտահանել է ավելի քան 14 միլիարդ խորանարդ մետր գազ։ Այս մասին «Աշխարհը՝ կովիդ-19 հետո» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով, ադրբեջանական բնական գազը մատակարարվել է Վրաստանի, Թուրքիայի, Իտալիայի, Բուլղարիայի և Հունաստանի սպառողներին։

«Իմ կողմից հնչեցված գազի ծավալի գրեթե կեսը ստացել են եվրոպացի սպառողները։ Այն երկրներում, որտեղ գնացել է ադրբեջանական գազը, գնային ճգնաժամ չի եղել և ոչ ոք չի սառել»,- ասել է Ալիևը։

«Հարավային գազի միջանցքը» 3 500 կիլոմետրանոց նախագիծ է, որն անցնում է Բաքվից Վրաստանի, Թուրքիայի, Հունաստանի և Ալբանիայի միջով մինչև Իտալիա:

«Հարավային գազի միջանցքի» հիմնական աղբյուրը Շահ Դենիզ հանքավայրն է՝ 1,2 տրիլիոն խորանարդ մետր պաշարներով։

Նմանատիպ