Այս ամառ «Միլան» տեղափոխված Իգուաինը խփել է իր առաջին գոլը, և թիմին փրկել պարտությունից:
Միլանական ակումբը հյուրընկալվել էր Սարդինիա կղզի, տեղական «Կալիարիին» և հանդիպման 4-րդ րոպեին բաց թողած գոլով պարտվում էր մինչև 55-րդ րոպեն, որից հետո Իգուաինին հաջողվել է գոլ խփել և հանդիպումը ավարտել 1:1 հաշվով:
Սա արգենտինացու առաջին գոլն է այս սեզոնում:
Այսպիսով Միլանը երեք տուրից հետո վաստակել է չորս միավոր և գտնվում է 14-րդ տեղում:
Հիշեցնենք, Յուվենտուսում անց կացրած երկու սոզոնում, Իգուաինը խփել է 40 գոլ:
հատկանշական է, որ արգենտինացին կարող էր նաև խփել հաղթական գոլը, սակայն նրա հարվածը փոքր ինչ շեղ էր:
Հեղինակ -
Edgar Barsegyan