Իդլիբի նահանգում զարգացած իրադարձություններն են քննարկել Մևլութ Չավուշօղլուն և Ենս Սթոլթենբերգը հեռախոսզրույցի ժամանակ
Իդլիբի նահանգում զարգացած իրադարձություններն են քննարկել Մևլութ Չավուշօղլուն և Ենս Սթոլթենբերգը հեռախոսզրույցի ժամանակ

Իդլիբի նահանգում լարված իրավիճակի ֆոնին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսզրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ: Այս մասին տեղեկություն է տարածում Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, սակայն զրույցի մանրամասները դեռև չեն հանրայնացվում:

Սիրիայի ավիացիոն ուժերը, Ռուսաստանի ավիացիայի հետ միասին, Իդլիբի նահանգում հարձակում են իրականացրել Թուրքիայի ռազմական շարասյան վրա: Սիրիայի մարդու իրավունքների պաշտպանության գերատեսչության տեղեկությամբ, դեպքի հետևանքով զոհվել է 34 մարդ, իսկ թուրքական կողմը տեղեկացնում է 22 զոհի մասին:

Միջադեպի պատճառով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրել է անվտանգության խորհրդի արտակարգ նիստ: