Իաշվիլիի կլինիկայի տնօրենը չի բացառում, որ մարտին փոքր ինչ կավելանա շնչառական վարակները
Իաշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի տնօրենը չի բացառում, որ մարտ ամսվա ընթացքում հնարավոր է գրանցվի շնչառական վարակների աճ: Իվանե Չխաիձեի խոսքով, գրիպի և գրիպի նման վարակների բռնկման երկրորդ գագաթը իհայտ կգա մարտ ամսին:
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի վիճակագրությունը, որը հրապարակվում է ամեն տարի, վկայում է, որ Վրաստանում գրիպի և գրիպի նման վարակները ունեն երկու գագաթնակետ: Առաջինը դեկտեմբեր և հունվար ամիսներն են, իսկ երկրորդը մարտը: Այսպիսով, մենք կարծում ենք, որ շնչառական վարակների մի փոքր աճ կարող է գրանցվել: Դա գրիպի վարակն է»,- ասել է Իվանե Չխաիձեն: