Ի հիշատակ Իլիա II-ի, Ստրասբուրգում, Եվրոպայի պալատի մոտ, իջեցվել են Եվրոպայի և Վրաստանի դրոշները

13:16, 20.03.2026

Եվրոպայի և Վրաստանի դրոշները իջեցվեցին Ստրասբուրգում գտնվող Եվրոպայի պալատի առջև։

Որոշումը կայացրել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն՝ ի նշան հարգանքի Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ի հիշատակի։

Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը մահացել է մարտի 17-ին՝ 93 տարեկան հասակում։ Պատրիարքի մահից հետո Վրաստանում սուգ է հայտարարվել։

Իլիա II-ը կթաղվի Սիոնիի տաճարում մարտի 22-ին։

Նմանատիպ