Իսրաելում պահանջում են վարչապետի հրաժարականը

12:03, 03.12.2017

Թել-ավիվում Իսրաելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականի պահանջով հավաքվել է 20 հազարից ավելի մարդ: Ցուցարարները վարչապետին մեղադրում են կոռուպցիայի մեջ և կոչ են անում հեռանալ պաշտոնից:

Ինչպես հայտնի է Նեթանհյահուի անունը կապված է մի քանի գորի հետ: Ամենահայտնի գործերից մեկը դա Իսրաելում գործող բիզնեսմեններից թանկարժեք նվերներ ստանալու գործն է, իսկ մյուսը Իսրաելում ազդեցիկ հրատարակչություններից մեկի հետ գաղտնի պայմանավորվածության վերաբերյալ ընթացող հետաքննությունը:

Ինչպես նշել են ցուցարարները երկրի խորհրդարանը պատրաստվում է քվեարկության դնել մի օրինագիծ, որի համաձայն արգելք կդրվի Նեթանյահուի հետ կապված հետաքննության մանրամասների հրապարակման վրա: Նրանց խոսքերով դա անթույլատրելի է:

Իր հերթին Իսրաելի վարչապետը հայտարարել է, որ բոլոր մեղադրանքները անհիմն են և այդ գործողությունները կրում են քաղաքական բնույթ:

 

 

Նմանատիպ