Իսրաելի մայրաքաղաք Թել Ավիվում տեղի է ունեցել բողոքի ցույց ընդդեմ վարչապետի

12:34, 10.12.2017

Երուսաղեմի հարցով առաջացած անհամաձայնությանը զուգահեռ, Իսրաելի մայրաքաղաք Թել Ավիվում տեղի է ունեցել բողոքի ցույց ընդդեմ վարչապետի:

Մայրաքաղաքի կենտրոնում հավաքվել էր 10 հազարից ավելի մարդ և Բենյամին Նեթանհյահուին մեղադրել կոռուպցիայի մեջ:

Նշենք, որ Իսրաելի կառավարության ղեկավարի դեմ այս պահին հետաքննություն է ընթանում պաշտոնական դիրքը չարաշահելու գործով: Անձամբ Նեթանյահուն հերքում է մեղադրանքները:

 

Նմանատիպ