Հյուսիսային Սիրիայում քրդերի դեմ ընթացող ռազմական հատուկ գործողության ժամանակ զոհվել է յոթ թուրք զինվորական
Վերջին մեկ օրվա ընթացքում, Հյուսիսային Սիրիայում քրդերի դեմ ընթացող ռազմական հատուկ գործողության ժամանակ զոհվել է յոթ թուրք զինվորական,-այս մասին լուրը տարածում է BBC-ն: Այդ կորուստին արձագանքել է Թուրքիայի վարչապետ Բինալի Իլդիրիմը և հայտարարել, որ Թուրքիայի զինված ուժերը թուրք զինվորականներին սպանելու համար քրդերից վրեժխնդիր կլինեն:
Ավելի ուշ, Թուրքական ավիացիան սիրիական Աֆրին քաղաքի շրջանում հարված է հասցրել խաղաղ բնակիչների հողատարածքներին։ Այս մասին հայտնում է Directorate 4 Telegram-ալիքը, որը զբաղվում է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մոնիտորինգով։
Աղբյուրը, հղում անելով ակտիվիստներին, հայտնում է, որ այսօր Աֆրինի մոտ ռմբակոծությունից զոհվել է առնազն 60 խաղաղ բնակիչ, ավելի քան 100-ը վնասվածքներ են ստացել։
Հունվարի 20-ին Անկարան պաշտոնապես հայտարարել էր Աֆրինի շրջանում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։
Հեղինակ -
Edgar Barsegyan