Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ-ի նախագահի կարգավիճակով պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ-ի նախագահի կարգավիճակով պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Ապրիլի 10-11-ը Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին որպես ԵԱՀԿ-ի նախագահ պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նրանց տվյալներով՝ Բույար Օսմանը կհյուրընկալվի Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի մոտ։

«Կլինի հանդիպում ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ երկու երկրների պատվիրակությունների միջեւ, որից հետո մամուլի համար հանդես կգան համատեղ հայտարարություններով։

Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին հանդիպումներ կունենան Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարի հետ։ Բույար Օսմանին կընդունի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Վրաստան կատարած այցի շրջանակում Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կայցելի օկուպացիոն գիծ և տեղում կծանոթանա ներկա իրավիճակին»,- ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության մեջ։