Հյուսիսային Կորեայում ձերբակալված երեք ամերիկացիներին ազատ են արձակել. Թրամփ
Հյուսիսային Կորեայում ձերբակալված երեք ամերիկացիներին ազատ են արձակել. Թրամփ

Հյուսիսային Կորեայում ձերբակալված երեք ամերիկացիներին ազատ են արձակել: Այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում  գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը նաև նշել է, որ Մայք Փոմփեոյի Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը լավ է անցել:

Դոնալդ Թրամփի հայտարարությամբ, Մայք Փոմփեոն ազատ արձակված երեք ամերիկացիների հետ ԱՄՆ  է ժամանելու տեղի ժամանակով 02:00-ին: ԱՄՆ-ի նախագահը նրանց է հանդիպելու Էնդրյուսի ավիաբազայում: